«Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ


«Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

  • 18-09-2015 15:45:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 18-ին «Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, լռությամբ և խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
 
«Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարանում, որտեղ  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  տնօրեն Հայկ Դեմոյանի մասնկցությամբ տեղի ունեցավ ֆրանսահայ ճարտարագետ Ժորժ Կևորկյանի «Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին 1909-1915թթ» գրքի շնորհանդեսը: 
Բարձր գնահատելով Ժորժ Կևորկյանի աշխատանքը՝ Հայկ Դեմոյանը Ժորժ Կևորկյանին պարգևատրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆրանց Վերֆել» մեդալով: Ֆրանսահայ ճարտարագետը բարձր գնահատանքի արժանացավ նաև Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի կողմից: Ժորժ Կևորկյանը պարգևատրվեց նաև «Մուսա լեռ» պատվո շքանշանով:
Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևներիի համար՝ Ժորժ Կևորկյանը հույս հայտնեց, որ գիրքը մի օր անպայման կթարգմանվի հայերերն:
Այնուհետև տեղի ունեցավ Մուսա լեռից բերված և մուսալեռցիների կենցաղը ներկայացնող իրերի ցուցադրություն: 
Միջոցառման ավարտին ներկաները մասնակցեցին ծառատունկի արարողությանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play