Մինսկի խմբից մեծ հույսեր չունեմ, միակ հույսս ու հավատս մեր հզոր բանակն է.Թևան Պողոսյան


Մինսկի խմբից մեծ հույսեր չունեմ, միակ հույսս ու հավատս մեր հզոր բանակն է.Թևան Պողոսյան

  • 27-10-2015 19:00:34   | Հայաստան  |  Հայտարարություններ
 
Լրագրի զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը

 

Պարոն ՊողոսյանԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էոր մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեննաև ասել էոր պետք է կոչ անեն կողմերին ծանր զենք չօգտագործել սահմանին:Արդյոք սա չի նշանակումոր իրավիճակն ավելի է բարդանում, և եթե նախկինում հանդիպում էին խնդրի հանգուցալուծման հասնելու համարապա հիմա հանդիպում են մեծուփոքր զինատեսակների կիրառման հետ կապված:
Հանգուցալուծում կամ հանգուցալուծման փնտրտուքի մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ կտեսնենք ԼՂՀ ներկայացուցիչը նստում է բանակցային սեղանի շուրջ: Իսկ քանի դեռ նրանք բանակցությունների սեղանի շուրջ չեն, հանգուցալուծման մասին խոսելը տեղին չէ, քանի որ ԼՂ խնդրի լուծման ուղին նրա կարգավիճակն է: Իսկ կարգավիճակի հարցը կարող է լուծել միայն ԼՂ բնակիչը: Որևէ մեկը չի գալու և չի որոշելու՝ այս կողմն է, թե այն կողմը: Այն, ինչ ունենք այսօր, գալիս է այն խնդիրներից, որ ժամանակին առաջարկությունն անելու կամ քննարկումների ընթացքում շատ էին միջազգային հանրության կողմից բուն Ղարաբաղին անտեսում: Պետք է բոլորը գիտակցեն, որ եթե անտեսում են ԼՂՀ-ն, ապա կողմերից մեկն սկսելու է այլ խնդիրների լուծման մեջ դա օգտագործել: Այս պարագայում՝ Ադրբեջանը, որը հարստանալով, նավթային ռեսուրսներ ձեռք բերելով, ժամանակի ընթացքում քաղաքական մեսիջներով մտածում է ինչ անի, որ տարածաշրջանում իր դերը բարձր լինի, իր մասին չմոռանան և այլն: Քանի որ ներկայում աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, այդ թվում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայի, Իրաքի խնդիրներն են, Իրանի հետ մեր հարաբերություններն են բացվում, եվրոպական ուղղությամբ Վրաստանն է ակտիվորեն աշխատում, ԵՏՄ-ի հետ՝ Հայաստանը, ու այդ ֆոնին Ադրբեջանը կորում է: Դրա համար էլ, բնականաբար, ամեն օր սահմանին իրավիճակը լարված պահելով փորձում է իր մասին հիշեցնել: Այսքան տարի Ադրբեջանը ներքին լսարանին խոսք է տալիս, որ հարցը լուծելու է ու այդպես էլ ոչ մի հարց չի կարողանում լուծել: Պարտություն պարտության հետևից է կրում, հայկական բանակը  համապատասխան ձևով այնպիսի դաստիարակություն է տալիս նրանց բանակին, որ այդ պարտությունները չեն կարողանում այլկերպ ներկայացնել: Այդ պայմաններում մարդը գալիս է մի վիճակի, որ կորցնում է ադեկվատությունը, դառնում է իր տված խոստումների պատանդը և չի իմանում՝ ինչ անել: Բոլոր կետերն իրար գումարելով՝ նավթի գների անկումը, ժողովրդավարությունից հեռանալը, քաղաքական ասպարեզում իր երկրի ու իր անձի դերի նվազելը հանգեցնում են մի վիճակի, երբ ոչ ադեկվատ քայլերի են դիմում: Սրանից ելնելով ունենք այն, ինչ ունենք:

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես չի կարողանում ազդել Ադրբեջանի վրաԸնդհանրապեսորքանո՞վ է արդյունավետ Մինսկի խմբի գործունեությունըկարողանո՞ւմ է այն ազդել գործընթացի վրա:

 

Մինսկի խումբը գործում է, սակայն նրա ազդեցությունը շատ է նվազել այն իմաստով, որ նա նույնպես չգիտի ինչ անել, որովհետև ժամանակին մեղավորներին ճիշտ անուններով չկոչելով ձևավորեցին մի անպատժելիության իրավիճակ, երբ ցանկացած իրավիճակում որևէ մեկը կարող է կրակել ու ասել՝ ես չեմ եղել առաջինը:  Ուորլիքը հայտարարեց, թե իրենք չունեն սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ, որի հետ ես կտրականապես համաձայն չեմ: ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանն այն երկրներն են, որոնք տիեզերքում հազարավոր արբանյակներ ունեն, և եթե ցանկանան, առնվազն մի քանի օր այդ արբանյակներից մեկը հետաքննություն իրականացնելուց հետո, կարող են նաև գրանցել, թե որտեղից է եղել առաջին կրակոցը: Ես ուրախ եմ, որ վերջին մի քանի անգամները հայկական կողմը փորձել է ներկայացնել ամեն ինչ: Արդեն երեք տարի է՝ Հայաստանն ու Ղարաբաղը հայտարարում են, որ պատրաստ են հետաքննել սահմանային միջադեպերը, անգամ հայտարարում էին, որ պատրաստ են միակողմանիորեն կիրառել ՄԽ առսջարկվող այդ վերահսկողության մեխանիզմները, ինչը խոսում է այն մասին, որ խնդիրը մեր կողմից չէր: Իրենք էլ, գիտակցելով, որ ադրբեջանական կողմի ձեռքին պատանդ են մնացել, հասել են նրան, որ ասում են՝ չնայած ես գիտեմ, որ կողմն է մեղավոր, բայց քանի որ ես չունեմ այդ մեխանիզմով ֆիքսված փաստը, չեմ կարող հստակ որոշել: Բայց չէ որ հայկական երկու կողմերը ձեզ շատ ու շատ փաստեր են ներկայացրել: Առնվազն երկու անգամ այս տարի տեսանք, որ նրանք փորձեցին կոնկրետ Ադրբեջանին ուղղված հայտարարություն անել, որից հետո Ադրբեջանը մի որոշ ժամանակահատված իրեն այլ ձևով էր պահում:

 

Այս ամենից ելնելով,  ինձ թվում է՝ Մինսկի խումբը պետք է սկսի գործել այն իմաստով, որ ժամանակն է անցնել առնվազն ադրբեջանական կողմի կամակորություններով առաջ չշարժվելու: Իրենք պետք է կոնկրետ գործողությունների գնան: Այսօր նրանք պետք է սկսեն շատ ավելի լուրջ աշխատել ԼՂՀ-ի հետ՝ կապված ժողովրդավարության, տնտեսական զարգացման, առաջընթացի հետ, և երկրորդ, եթե կան վերահսկողական մեխանիզմներ, թող գան և ներդնեն դրանք առնվազն հայկական երկու կողմերի կողմից, որի արդյունքում կունենան առնվազն 2-3 իրենց մեխանիզմնով արձանագրված փաստեր, ու կկարողանան խոսել արդեն փաստերով: Իսկ այն, որ իրենք էլ են հասկանում, որ արդեն գալիս է այն ժամանակը, որտեղ եթե իրենք չսկսեն իրականում լուրջ գործել, ապա հայկական կողմը ստիպված է լինելու ոչ միայն համարժեք պատասխան տալ, այլև իր անվտանգության գոտին ընդլայնել, որովհետև պարտավոր է ապահովել իր բնակչության անվտանգությունը: Ու եթե Մինսկի խումբը դա չի անում, ապա հայկական  կողմը մտահոգ է սեփական բնակչության համար: Եթե այդ գործողությունները դառնան իրականություն, ապա իսկապես ոչ թե բանակցությունները ուղղվելու են խնդրի լուծմանը, այլ նոր զինադադարի կնքմանը և պահպանմանը:

 

Սրանից ելնելով իրենք էլ աշխատում են տարբեր քաղաքական ժամկետների օրացույցերով: Օրինակ, հասկանալի է, որ ասենք Օբամայի ժամանակահատվածը եկող տարի ավարտվում է, Ուորլիքն այնպես պետք է անի, որ այստեղ ինչ-որ հաջողություն գրանցի: Ֆրանսիան իր ժամանակահատվածներն ունի, Ռուսաստանը՝ իր: Այդ բոլոր խնդիրներից ելնելով՝ սկսում են հայտարարություններ անել, որոնք ավելի շատ միայն դրական հանդիպում կազմակերպելու հետևից են գնում: Օրինակ՝ այսօր Ուորլիքի մի միտք կարդացի, որտեղ նա ասում է՝ Ալիևը չի մերժել հանդիպումը, բայց չի էլ ընդունել:

 

Այսինքն՝  պետք չէ՞ սպասել լուրջ ակնկալիքներ այս հանդիպումիցՈւորլիքը նշել էրոր երկու նախագահների հանդիպումները պետք է պարբերաբար դառնանինչը խնդրի արագ կարգավորման հնարավորություն կտա:

 

Այս տեսակի հանդիպումները թող լինեն, շատ լավ է, թող ամեն օր հանդիպեն աշխարհի ինչ-որ մի տեղում, քանի որ ինչ-որ չափով նպաստում է իրավիճակի լարվածության թուլացմանը: Բայց մենք մեկ բան պետք է հասկանանք՝ ցանկացած հանդիպումից առաջ կողմերը փորձում են սենյակ մտնել ավելի ուժեղ դիրքերից: Եվ եթե հայկական կողմն իրավական և ռազմական առումով ունի ուժեղ դիրք՝ մենք ենք տերն առաջին գծի և համապատասխան դասերն ենք տալիս, Ադրբեջանը միայն պարտություն է կրում քանակական կորստի, գործողությունների անհաջողությունների իմաստով, բայց ադրբեջանական կողմը փորձում է ցանկացած հանդիպման մտնել ուժեղացված դիրքով, և նոր զինատեսակներ է սկսում օգտագործել: Սա նշանակում է, որ ցանկացած հանդիպումից առաջ մենք տեսնելու ենք, որ Ադրբեջանը փորձելու է սադրիչ գործողություններ անել, որ բանակցությունների սենյակում փորձի խոսել ավելի ուժեղ դիրքերից:

 

Այդ հանդիպումները շատ ժամանակ ազդեցություն ունենում են, բայց մինչև մենք չունենաք ԼՂՀ ներկայացուցիչ այդ սենյակում, խնդրի լուծման մասին չենք կարող խոսել: Այսօր կա խնդիր՝ առնվազն քայլերով պետք է ապացուցել, որ մյուս կողմը պատրաստ է լրջորեն նստել խոսելու: Մենք չենք ընտրել Ալիևին, ինքն է այնտեղ նստած: Գալիս ենք, ուզում ենք խոսել, բայց խոսելուց հետո գինը, որ ինչ-որ բան կպայմանավորվենք, ո՞րն է՝ ասենք մեկ շաբաթ չենք կրակի՞... այդ մարդու հետ ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ խախտել է:

 

Մինսկի խումբն էլ պետք է հանդես գա կոշտ դիրքորոշումներո՞վ:

 

Իրենք միշտ ասում են՝ միակ ինստիտուտն են, որտեղ իրար հետ սերտ աշխատում են, հավասարազոր են, միատեսակ դիրքորոշում ունեն, նույն խնդրին են ուղղված, այնպես որ թե ով է վերցնում իր վրա խոսնակի դերը, դժվարանում եմ ասել: Մեդվեդևը նախագահ եղած ժամանակ շատ ակտիվ գործընթաց էր տանում, Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ շատ հանդիպումներ կազմակերպելով, բայց Կազանի ֆիասկոն Ռուսաստանի համար գուցե դարձավ մեկ դաս, որ այդ տեսակի ակտիվության կամ առաջնորդության խնդիրը միշտ ունի պրոբլեմատիկ բնույթ, որ վերջում որևէ բան տեղի չի ունենա: Եվ այսօրվա Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում նույն գետը մտնել: Մենք տեսել ենք, թե ինչպես էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը գործընթացը տանում առաջ, նույն ամերիկյան կողմը Քի Վեսթի ժամանակ կարծեք թե իր վրա էր վերցրել ամբողջ գործողությունները: Բայց այս ամենի մեջ միևնույն է մի բան պետք է ասենք՝ իսկ ո՞ւր են ձեր գործողությունների արդյունքները:

 

Չնայած հասկանում եմ, որ երեք երկրներն էլ ավելի շատ զբաղված են այլ հարցեր լուծելով, քան թե արցախյան հիմնախնդիրը  լուծելով: Ավելին՝ իրենց առաջանահերթությունների առաջին 50 խնդիրների մեջ երբևէ  արցախյան խնդիրը չկա: Մեկ լակմուսյան թեստ ունենք ՄԱԿ-ում, երբ երկրները գալիս են, ամեն  մեկը գալիս է իր երկրի առաջնահերթությունների ցանկն է ներկայացնում: Համանախագահող երկրներից որևէ մեկը արցախյան հիմնախնդրից չխոսեց, ինչը նշանակում է, իրենց ցանկում չկա արցախյան  խնդիրը: Այնպես որ, Մինսկի խմբից մեծ հույսեր չունեմ, միակ հույսս ու հավատս մեր հզոր բանակն է:

 

Նոյյան տապան  -   Հայտարարություններ