Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց.ԼՂՀ ՊՆ
26-11-2015 16:05:43 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Նոյեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ևՀԱՆ-17 տիպի նռնականետից /9 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահզորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: