ԱՄՆ-ն Agile Spirit-2016 զորավարժությունների մասնակցության համար Վրաստան է հասցրել ռազմական ծանր տեխնիկայի խմբաքանակ


ԱՄՆ-ն Agile Spirit-2016 զորավարժությունների մասնակցության համար Վրաստան է հասցրել ռազմական ծանր տեխնիկայի խմբաքանակ

  • 01-09-2016 12:35:10   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ն ծովային ճանապարհով Վրաստան է հասցրել ռազմական ծանր տեխնիկայի խմբաքանակ Agile Spirit-2016 զորավարժությունների մասնակցության համար: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդվել է ԱՄՆ-ի ծովային կորպուսի պաշտոնական կայքում: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի ծովային կորպուսի աշխատակիցները մոտավորապես մեկ շաբաթ առաջ ռազմական տեխնիկան բեռնել են երկաթգծային վագոններ, որոնք գտնվել են Բուլղարիայի Նովո Սելո զորավարժարանում: 
Նշվում է, որ տանկերով, բեռնատարերով, դեսանտային մեքենաներով և հրետանային զինամթերքով բեռնված վագոնները Բուլղարիայից լաստանավով տեղափոխվել են Վրաստան: 
Հուլիսի կեսերին Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի սկզբին Վրաստանում անցկացվելու են ամենամյա միջազգային Agile Spirit զորավարժությունները: Դրանցում մասնակցելու են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Թուրքիայի և Ուկրաինայի Զինված ուժերի ներկայացուցիչները:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play