Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Առողջապահության նորանշանակ նախարարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Առողջապահության նորանշանակ նախարարին

  • 03-10-2016 18:05:40   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Առողջապահության նորանշանակ նախախար Լևոն Ալթունյանին` ուղեկցությամբ Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի: 
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց նախարարին, հաջողություններ և արդյունավետ առաքելություն մաղթեց նրան առողջապահության բարդ և դժվարին ոլորտում: 
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նախարարն ամեն ջանք կներդնի ոլորտի զարգացման ուղղությամբ, նոր ձեռքբերումներով այն կբարձրացնի մի նոր մակարդակի: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ունեցած հնարավորությունների սահմաններում պիտի շարունակի զորակցություն բերել ոլորտի արդյունավորմանը: 
Իր հերթին տիար Լևոն Ալթունյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց առողջապահության զարգացման և առկա խնդիրների հաղթահարման վերաբերյալ իր տեսլականը` վստահեցնելով, որ պիտի ամեն ջանք գործադրի այս պատասխանատու ծառայության մեջ` ի նպաստ հայրենի բնակչության:  
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց առողջապահության խնդիրներին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորեց բժշկական ծառայությունների մատչելիությունը կարիքավորների և հասարակության խոցելի խմբերի համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play