«Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար». Էդուարդ Շարմազանով


«Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար». Էդուարդ Շարմազանով

  • 26-10-2016 15:03:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին:
Հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձեւավորված կառավարության գործունեությամբ եւ առաջիկա քայլերով:
 
Էդուարդ Շարմազանովը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո ստեղծված իրավիճակը? նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր իրադարձություն են լինելու մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում:
Խոսելով կառավարության գործունեության մասին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է նոր կառավարության` բարեփոխումներին միտված ռազմավարությունը, որը բխում է ՀՀ Նախագահի ծրագրային հիմնադրույթներից:
«ՀՀ կառավարության գերակայություններից է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Ավելին? մաքսային եւ հարկային ոլորտներում նախատեսվող լրջագույն քայլերը միտված են լինելու այդ խնդրի հաղթահարմանը: Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Օլեքսանդր Պավլյուկը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ եւ առաջիկայում կքննարկվեն փոխգործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play