Տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստը


Տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստը

  • 19-01-2017 17:46:26   | Հայաստան  |  Սպորտ

2017 թվականի հունվարի 19-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը:
 
Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության կողմից մշակված ծրագրի երկու տարբերակներ, որոնք կազմվել են՝ հաշվի առնելով նմանատիպ ծրագրերի միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքները:
 
Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին կատարած աշխատանքի համար և վստահեցրել, որ մշակվող ծրագիրն իսկապես նպաստելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանը: «Ազգային ծրագիրը մշակվում է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար: Այն օգնելու է բոլորին զբաղվել ֆիզկուլտուրայով և վարել ակտիվ մարզական կյանք»,- ասել է նա:
 
Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը, գլխավոր մասնագետ Սերգեյ Աբրահամյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մենեջմենթի և հասարակագիտական առարկաների ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը, նույն ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ Յուրա Գրիգորյանը, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ժորա Բաղդասարյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ