Հայաստանի ԱԺ-ն հաստատեց Վերահսկիչ պալատի 2010թ.-ի<br /> գործունեության տարեկան ծրագիրը<br />


Հայաստանի ԱԺ-ն հաստատեց Վերահսկիչ պալատի 2010թ.-ի
գործունեության տարեկան ծրագիրը

  • 17-11-2009 15:18:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-ին Հայաստանի Ազգային Ժողովը հաստատեց Վերահսկիչ պալատի 2010թ.-ի գործունեության տարեկան ծրագիրը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ 2010-2012թթ.-ի պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, ժողովրդագրության հատվածում նախատեսվում է 2010թ.-ի ապրիլի 14-23-ին անցկացնել փորձնական, իսկ 2011թ.-ի հոկտեմբերի 12-21-ին` հերթական մարդահամար: Խորհրդարանն ընդունեց նաեւ նախօրեին քննարկված օրինագծերը, որոնցով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում մի շարք գործող օրենքներում: Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում ՀՀ Քրեական օրենսգրքում: Ըստ այդմ, լրագրողների կամ լրատվական գործունեություն իրականացնողների պաշտպանվածության աստիճանը բարձրացնելու նպատակով առաջարկվում է խստացնել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար օրենսդրությամբ սահմանված պատիժը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play