Հայաստանի ԱԺ-ն հաստատեց Վերահսկիչ պալատի 2010թ.-ի<br /> գործունէութեան տարեկան ծրագիրը<br />


Հայաստանի ԱԺ-ն հաստատեց Վերահսկիչ պալատի 2010թ.-ի
գործունէութեան տարեկան ծրագիրը

  • 17-11-2009 15:18:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-ին Հայաստանի Ազգային Ժողովը հաստատեց Վերահսկիչ պալատի 2010թ.-ի գործունէութեան տարեկան ծրագիրը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունուեց «ՀՀ 2010-2012թթ.-ի պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրէնքի նախագիծը: Ըստ այդմ, մասնաւորապէս, ժողովրդագրութեան յատուածում նախատեսւում է 2010թ.-ի ապրիլի 14-23-ին անցկացնել փորձնական, իսկ 2011թ.-ի հոկտեմբերի 12-21-ին` հերթական մարդահամար: Խորհրդարանն ընդունեց նաեւ նախօրէին քննարկված օրինագծերը, որոնցով փոփոխութիւններ եւ լրացումներ են նախատեսւում մի շարք գործող օրէնքներում: Մասնաւորապէս, առաջին ընթերցմամբ ընդունուեց «Օրինաց երկիր» խմբակցութեան ղեկավար Հեղինէ Բիշարեանի եւ խմբակցութեան անդամ Յովհաննէս Մարգարեանի հեղինակած օրինագիծը, որով փոփոխութիւններ եւ լրացումներ են նախատեսւում ՀՀ Քրէական օրէնսգրքում: Ըստ այդմ, լրագրողների կամ լրատուական գործունէութիւն իրականացնողների պաշտպանուածութեան աստիճանը բարձրացնելու նպատակով առաջարկւում է խստացնել լրագրողների մասնագիտական օրինական գործունէութեանը խոչընդոտելու համար օրենսդրութեամբ սահմանուած պատիժը:
  -   Քաղաքական