Հայաստանի ԱԺ-ն հաստատեց Վերահսկիչ պալատի 2010թ.-ի
գործունէութեան տարեկան ծրագիրը
17-11-2009 15:18:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-ին
Հայաստանի Ազգային Ժողովը հաստատեց Վերահսկիչ պալատի 2010թ.-ի
գործունէութեան տարեկան ծրագիրը:
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունուեց «ՀՀ
2010-2012թթ.-ի պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը
հաստատելու մասին» օրէնքի նախագիծը: Ըստ այդմ, մասնաւորապէս,
ժողովրդագրութեան յատուածում նախատեսւում է 2010թ.-ի ապրիլի
14-23-ին անցկացնել փորձնական, իսկ 2011թ.-ի հոկտեմբերի 12-21-ին`
հերթական մարդահամար:
Խորհրդարանն ընդունեց նաեւ նախօրէին քննարկված օրինագծերը,
որոնցով փոփոխութիւններ եւ լրացումներ են նախատեսւում մի շարք
գործող օրէնքներում:
Մասնաւորապէս, առաջին ընթերցմամբ ընդունուեց «Օրինաց երկիր»
խմբակցութեան ղեկավար Հեղինէ Բիշարեանի եւ խմբակցութեան անդամ
Յովհաննէս Մարգարեանի հեղինակած օրինագիծը, որով փոփոխութիւններ
եւ լրացումներ են նախատեսւում ՀՀ Քրէական օրէնսգրքում: Ըստ այդմ,
լրագրողների կամ լրատուական գործունէութիւն իրականացնողների
պաշտպանուածութեան աստիճանը բարձրացնելու նպատակով առաջարկւում է
խստացնել լրագրողների մասնագիտական օրինական գործունէութեանը
խոչընդոտելու համար օրենսդրութեամբ սահմանուած պատիժը: