Սիրիական ընդդիմությունը հայտարարել է ԻՊ ահաբեկիչներից Էլ-Բաբ քաղաքի ազատագրման մասին


Սիրիական ընդդիմությունը հայտարարել է ԻՊ ահաբեկիչներից Էլ-Բաբ քաղաքի ազատագրման մասին

  • 23-02-2017 15:39:58   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական Էլ-Բաբ քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:
 
tass-ի փոխանցմամբ` նման հաստատմամբ հանդես է եկել «Սիրիական ազատ բանակ»  (ՍԱԲ) զինված ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը: 
Վերջինս տեղեկացրել է, որ ՍԱԲ-ի և ԻՊ-ի միջև տեղի ունեցած ծանր մարտերի արդյունքում վերջապես Էլ-Բաբն ազատագրվել է: Այն հանդիսանում էր Սիրիայում ԻՊ հենակետերից մեկը: 
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը և ՍԱԲ-ը, գործելով «Եփրատի վահան» գործողությունների շրջանակներում, վերջին երկու ամիսների ընթացքում ուժերը կենտրոնացրել էին քաղաքի ազատագրության ուղղությամբ: Շուրջ մեկ ամիս առաջ նրանց հաջողվել էր մուտք գործել քաղաքի թաղամասեր և այնտեղից դուրս հանել ԻՊ ահաբեկիչներին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play