ԱՄՆ-ում երեկ ոտքի են ելել ընդդեմ ռասիստական խմբավորումների
21-08-2017 12:02:48 | ԱՄՆ | Քաղաքական
Երեկ ԱՄՆ Կանզաս նահանգի տարբեր քաղաքներում ցույցեր են կայացել ռասիստական խմբավորումների և Դոնալդ Թրամփի քայլերի դեմ: Այս մասին տեղեկացրած «Կանզաս սիթի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարները պաստառներ էին կրել, որոնց վրա գրված է եղել. «Թրամփը, նացիստներն ու ֆաշիստները պետք է հեռանան»:
Բողոքարարները բանավեճ են ունեցել «Three Percent United Patriots» ազգայնամետ խմբավորման անդամների հետ, սակայն նրանց միջև բախում տեղի չի ունեցել:
Շաբաթ օրը Բոստոնում և ԱՄՆ-ի մյուս քաղաքներում ևս ցույցեր են անցկացվել ռասիստական և սպիտակամորթների ծայրահեղական խմբավորումների դեմ: