Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարի հետ
23-09-2017 14:43:34 | ԱՄՆ | Քաղաքական
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ:
Խորվաթիայի արտգործնախարարը նշեց, որ ջերմությամբ է հիշում տարիներ առաջ իր այցելությունը Երևան, որից մնացել են շատ վառ տպավորություններ, և սպասում է Հայաստան այցելելու նոր առիթի։
Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարները քննարկեցին արտգործնախարարությունների միջև խորհրդակցություների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Էդվարդ Նալբանդյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հրավիրեց այցելել Հայաստան։