Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում կազմակերպված «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարի համալիրում բացվել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։
Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա գլխավորած պատվիրակության, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը եղել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարանում և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում, դիտել ՀԱԵ Ռուսաստանի և Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որն ունի երկու խոշոր թեմատիկ բաժիններ՝ Հայաստանի պատմությունը բրոնզե դարից մինչև Ուրարտու և քրիստոնեության ընդունումից մինչև մեր օրեր: