ԱՄՆ-ն խոստացել է պատերազմի դեպքում իսպառ ոչնչացնել հյուսիս-կորեական ռեժիմը


ԱՄՆ-ն խոստացել է պատերազմի դեպքում իսպառ ոչնչացնել հյուսիս-կորեական ռեժիմը

  • 30-11-2017 15:19:20   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
Եթե Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ սանձազերծվի, ապա հյուսիս-կորեական ռեժիմն ամբողջությամբ կոչնչացվի: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: 
 
«Հյուսիսային Կորեայի բռնապետը երեկ ընտրություն կատարեց: Աշխարհն էլ ավելի մոտեցավ պատերազմին: Մենք երբեք չենք ձգտել Հյուսասյին Կորեայի հետ պատերազմ սանձազերծել, և այսօր էլ մենք չենք ձգտում դրան, սակայն եթե պատերազմ հրահրվի, ապա այն կլինի ագրեսիվ գործողությունների շարունակման պատճառով»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ պատերազմի դեպքում հյուսիս-կորեական  ռեժիմն ամբողջությամբ կտապալվի և կոչնչացվի: 
 
Հեյլին նաև նշել է, որ աշխարհի երկրները կարող են սեփական հայեցողությամբ էլ ավելի մեկուսացնել Հյուսիսային Կորեային: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play