Շահան Գանտահարյանը պարգևատրվել է ՀՀ ժուռնալիստների միության ոսկե մեդալով


Շահան Գանտահարյանը պարգևատրվել է ՀՀ ժուռնալիստների միության ոսկե մեդալով

  • 11-12-2017 20:00:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ:
 
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նիստի ընթացքում ամփոփվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի լուսաբանման արդյունքները, քննարկվեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի խորագիրն ու թեմատիկ ուղղությունները, համաժողովի անցկացման վայրը, օրերն ու ձևաչափը:
 
Նիստի ավարտին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը  Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին 30-ամյա լրագրողական բեղուն գործունեության առթիվ հանձնեց Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play