«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»


«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»

  • 15-06-2018 11:59:23   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, յուրաքանչյուր ամառ, ուսումնական տարվա նախաշեմին իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ձեռնարկը:
 
Ծրագրի շրջանակում, Գյումրու և Շիրակի մարզի գյուղերի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին բաժանվելու է պայուսակներ, գրենական պիտույքներ, հագուստ, հիգիենիկ պարագաներ և այլն, որպեսզի վերջիններս դրանց բացակայության պատճառով չզրկվեն դպրոց հաճախելու և պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից:
«Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում գործընկեր կազմակերպություններին և անհատ բարերարներին՝ այս կարևորագույն ձեռնարկին աջակցություն ցուցբերելու համար: Հանգանակված գումարներով ձեռք բերված իրերը կբաժանվեն տնակային ավաններում բարեգործական շրջայցերի, ինչպես նաև սոիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ:
Բարեգործական ձեռնարկի մասին պատմող տեսանյութեր և ֆոտոռեպորտաժներ պարբերաբար կներակայացվեն սոցիալական կայքերում և shirakcentre.am կայքում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀՎՀՀ՝ 05532775
Հասցե՝ ք. Գյումրի, Մ. Խորենացի 50/4,
Էլ. փոստ՝shirakcentre@gmail.com
Հեռ. +(374 91) 451337, +(374 55) 066992
Ձեռնարկին աաջակցել ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հետևյալ հաշվեհամարներին.
ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE:
ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,
 REPUBLIC OF ARMENIA
USA – 2472601614240020,
 AMD - 2472601614240000,
 EUR – 2472603273480000
Բարեգործական ձեռնարկին աջակցել են.
1. Հերման Խնդիրեան – ԱՄՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play