Փաստորեն մեր ժողովրդի արյունն ու քրտինքն է` անկախ նրանից , թե ով է նրան տիրացել զոռբայությամբ, մաֆիոզ միջոցների կիրառմամբ (տեսանյութ)


Փաստորեն մեր ժողովրդի արյունն ու քրտինքն է` անկախ նրանից , թե ով է նրան տիրացել զոռբայությամբ, մաֆիոզ միջոցների կիրառմամբ (տեսանյութ)

  • 25-07-2018 21:48:37   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Թավշյա հեղափոխության (այլոց գնահատմամբ` իշխանափոխության) հիացական, զգացմունքային, հուզական փուլը կարծես թե անցել է և հիմա ժամանակն է ամենօրյա աշխատանքի, քանի որ բոլոր բնագավառներում հսկայական անելիքներ կան: Ինչպիսի՞ զգացողություն ունեք, հանգիստ եք, որ ամեն ինչ վերահսկվո՞ւմ է, թե, այնուամենայնիվ, ինչ-որ մտահոգություններ կան: Այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով նշված հարցերին, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնող խմբի և «Հայք» նախաձեռնության վարչության անդամ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանն ասաց.
«Ինձ լուրջ մտահոգում է այն հանգամանքը, որ իրական տեղաշարժերի միտումներ (ես չեմ ասում տեղաշարժերը, որովհետև դեռևս 100 օրը չի լրացել նոր իշխանության, և, ասենք, այդպիսի սուր քննադատության ենթարկելն այնքան էլ ճիշտ չէ) առայժմ չեն երևում կամ այնքան զգալի չեն, որ նրանք հասարակական անցումների կամ հասարակության վերելքի յուրօրինակ մունետիկը լինեն կամ նախորդող փուլը բացահայտ ցույց տան: Այդպիսի բան առայժմ չեմ տեսնում: Այո, հակակոռուպցիոն պայքար գոյություն ունի, որի տրամաբանական ընթացքը բավականին դանդաղած է այսօր: Ասել, որ այնտեղ ևս շատ լուրջ ձեռքբերումներ կարող ենք հավակնել, իմ խորին համոզմամբ, դեռևս այդպես չէ, համեստորեն ասած, իհարկե»:
Վարդան Խաչատրյանի հավաստմամբ, հակակոռուպցիոն պայքարում լուրջ ձեռքբերումներ ունենալու միտումը, առաջին հերթին, պետք է երևա նրանով, թե ինչպիսին է մթնոլորտը…:
«Այսինքն,- շարունակեց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը,- այն կոռումպացված զանգվածն աստիճանաբար լքում, աստիճանաբար հեռանո՞ւմ է այդ պաշտոններից, չէ՞ որ կոռուպցիան վերևից ներքև է եղել, և բուրգը, այն, ինչի մասին խոսում ենք, որ փոխվել է (փառք Աստծո, ինչպես ասում են), եղել է տարբեր կոռուպցիոն շահերով ձևավորված, այդ շահերի յուրօինակ միաձուլումը հանդիսցող դաշտ, որի գլուխը եղել է բարձրագույն իշխանությունը: Հիմա բարձրագույն իշխանությունը, որպես այդպիսին, հեռացել է, բայց արդյոք այդ բուրգը մինչև ներքև շատ լուրջ փոփոխությունների՞ է ենթարկվում, և արդյոք այն կադրային նշանակումները, որոնք իրականացվել են, ի վիճակի՞ են լինելու այդպիսի բարդ խնդիր լուծել` կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիան զգալիորեն թուլացնելու կամ ամենաքիչը գոնե` կոռուպցիան զսպելու: Բոլոր երեքն էլ այսօր, իմ կարծիքով, հարաբերական վիճակում են, որովհետև դե, ինչպես ասում են, ապրում ենք այստեղ, գիտենք, որ այն ամենը, ինչ մինչ այժմ եղել է, ինչ-որ չափով պետք է, որ շարունակվի, և շարունակվել է, մենք զգում ենք, տեսնում ենք, այնպես որ, այդ բուրգի միջից դուրս բերելը և նրան առողջացնելը շատ բարդ պրոցես է: Իհարկե, այս դանդաղ ընթացքը դժվար եմ պատկերացնում, թե ինչպիսի լուրջ արդյունք պետք է բերի, որովհետև այդտեղ շատ մեծ նշանակություն ունի նաև արագությունը, որպեսզի, վերջին հաշվով, այսպես ասած, հասարակական հարստությունը չսննկանա մինչ վերջ»:
Վարդան Խաչատրյանի հավաստմամբ, արագությունը, որով ընթանում է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը, խոսում է այն մասին, որ ոչնչով հնարավոր չէ կաշկանդել տասնամյակների ընթացքում կոռուպցիոներների կուտակածը Հայաստանից դուրս բերելու և ուղղակի անէացնելու առկա գործընթացը: Մինչդեռ նրանց կուտակածը, քաղաքագետի և, ընդհանրապես, «Հայք»-ի համոզմամբ, ազգային հարստություն է և չի կարելի նրա հետ վարվել հենց այնպես, որ ով, որտեղ, երբ, ինչքան թալանել է, ի վիճակի լինի դուրս բերել երկրից, այդ ամենը փոշիացնել:
«Փաստորեն մեր արյունն ու քրտինքն է, մեր ժողովրդի արյունն ու քրտինքն է` անկախ որևէ բանից, թե ով է նրան տիրացել,- ասաց Վարդան Խաչատրյանը:- Ով որ տիրացել է զոռբայության, հազար ու մեկ հնարավոր, նույնիսկ չեմ վախենա այդ խոսքից` մաֆիոզ միջոցների կիրառմամբ, փաստորեն կորզել է այդ գումարները, և հիմա այդ գումարները, այսպես ասած, պետք է ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, պահպանեն իրենց գոյությունը որպես ազգային հարստություն: Հակառակ դեպքում` մենք նորից կանգնելու ենք այն բանի առաջ, թե իսկ ո՞ վ մեզ կտա այդ գումարը: Ո՛չ մեկն էլ չի տա այդ գումարը, որովհետև այդտեղ մեկ միլիոնի մասին չի խոսքը գնում, միլիարդների մասին է խոսքը, որոնք, իհարկե, կարող են ինչ-որ չափով պայմանավորել եղանակը, մթնոլորտը Հայաստանում և միտել հասարակությունը դեպի զարգացման ակոս»:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  ո՞րն է Հայաստանի որպես ուժեղ պետության կայացման հիմնական նախապայմանը, ինչո՞ւ հայ պաշտոնյաների մոտ պետական մտածողություն այդպես էլ չի ձևավորվել, ի՞նչ է այսօր կատարվում հայ-ռուս հարաբերություններում և այլ հարցերի:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Արթուր Հովհաննիսյան
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play