ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նոր ղեկավարին


ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նոր ղեկավարին

  • 09-08-2018 18:44:23   |   |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Չարլզ ֆոլին և տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդիին։
 
Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կազմակերպության և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play