Ադրբեջանական ԽՍՀ-ից թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի փախստականների ճակատագրի համար պատասխանատու է ցեղասպան Ադրբեջանը. Մարիամ Ավագյան (տեսանյութ)
21-08-2018 22:04:02 | Հայաստան | Քննարկում
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ որպես բանակցային կողմ պետք է ակտիվանա Արցախը, և Հայաստանը պետք է հանդես գա միայն անվտանգության գարանտ, «Ադր. ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Ավագյանն օգոստոսի 21-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց.
«Այստեղ իսկույն մեր մոտ բազում հարցեր առաջացան, թե ի՞նչ է նշանակում Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային գործընթացի ակտիվ կողմ, և ինչ է նշանակում Հայաստանը` անվտանգության գարանտը, որտե՞ղ են այդ սահմանները: Այս առումով մենք հենց հեղափոխությունից հետո փորձել ենք կապեր հաստատել թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, և թե Արցախի իշխանությունների հետ: Փառք Աստծո, այդ կապերը ստացվել են, մենք հանդիպել ենք, բազում հանդիպումներ ունեցել ենք և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախի Հանրապետությունում: Մեր զրույցների մեջ եղել է փոխհամաձայնություն, այսինքն` մենք, իրոք, կարողացել ենք վերջին ութ տարիներին հարցն անընդհատ պահել հասարակայնության ուշադրության կենտրոնում, նաև իշխանություններին բազում դիմումներով, նամակներով, այսպես իրենց դեմ խոսելով, կարողացել ենք հարցը բերել իրենց ուշադրության կենտրոն, և առաջին մեր հանդիպումների, քննարկման արդյունքում տպավորություն կա, որ իշխանությունները ուզում են նորովի նայել այդ խնդրին: Առաջինն ես կուզենայի անդրադառնալ Արցախի Հանրապետություն մեր այցին, մենք շատ կարևորում ենք մեր հանդիպումը կառավարության մի շարք օղակներում, մեզ համար բավական դրական էր տեսնելը, որ միացում գործընթացն ընթացքի մեջ է (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն), անշուշտ, պակաս պահեր շատ կան, բայց ամենակարևորը մեր հանդիպումն էր արտաքին գործոց նախարարի` պարոն Մայիլյանի հետ, որտեղ երկկողմ հնչեց այն կարևոր, առանցքային պահը, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից թե հայ փախստականների ճակատագրի համար, և թե ադրբեջանցի փախստականների ճակատագրի համար պատասխանատու է ցեղասպան Ադրբեջանը, և ողջ պատասխանատվությունը պետք է դրվի նրա վրա:
Անշուշտ, խոսվեց նաև այն մասին, որ օր առաջ պետք է շտապել և պատրաստել փաթեթ` բանակցային գործընթացում սեղանին դնելու համար, որովհետև մինչ օրս, մեր երեք նախորդ նախագահների իշխանության օրոք այդպես էլ չի ձևավորվել փաթեթ, որը պետք է, ի հեճուկս Մադրիդյան փաթեթի, հանդես գար և դրվի միջազգային քննարկման սեղանին: Այդ փաթեթի ձևավորումն օր առաջ պետք է իրողություն դարձնել: Այդ խնդիրը կա թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, և արտաքին գործոց նախարարի հետ մեր հանդիպման ժամանակ մենք հենց այդ հարցն էինք բարձրացրել, որ չպետք է սպասել բանակցային գործընթացի նոր հանդիպում լինի, նոր քայլեր անել: Պետք է քայլերը սկսել հենց այսօրվանից: Անշուշտ, այդ փաթեթի ձևավորման համար բոլոր նախապայմանները կան, բավական աշխատանք արվել է, բայց դրան պետք է տալ, այսպես ասած, քաղաքագիտական ձևաչափ և այդ ձևաչափով էլ մտցնել բանակցային գործընթաց: Նույն զրույցը մենք ունեցել ենք նաև Հայաստանի Հանրապետությունում, կառավարության օղակներում, հանդիպել ենք նաև հանրապետության նախագահի հետ և այդ հարցերն ենք բարձրացրել»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Մանրամասները` տեսանյութում
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։