Թավշյա հեղափոխությունը չէր կարող հաջողություն արձանագրել, եթե չլինեին այն պայքարող մարդիկ. Եղիշե Պետրոսյան (տեսանյութ)
02-10-2018 23:46:36 | Հայաստան | Քննարկում
Թավշյա հեղափոխությունը չէր կարող հաջողություն արձանագրել, եթե չլինեին այն պայքարող մարդիկ, որոնք տարբեր փուլերում գնում էին այդ ռիսկին և բարձրաձայնում էին… Հոկտեմբերի 2-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս միտքն արտահայտելով, երաժիշտ, երգահան, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանն ասաց, որ թավշյա հեղափոխության հաջողությունը պայմանավորված է եղել նաև յութուբյան և ֆեյսբուքյան լրատվամիջոցների ակտիվ աշխատանքով, որոնց նկատմամբ իշխանությունների հսկողությունը կարծես թե դարձել է անհնար:
«Եվ մի քիչ էլ, երևի թե, կար տոտալ հանգստություն, թե ոչինչ հնարավոր չէ այստեղ փոխել,- ասաց Եղիշե Պետրոսյանը:- Ես երբ որ մարտի 13-ին «Կենտրոն» հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հյուրն էի, ես այդ օրը նրան ասացի, որ ամեն մեկը պետք է դուրս գա իր դռան դիմաց և իր «ոչ»-ն ասի այս իշխանություններին, պետք է ցանցային լինի, մի տեղ չպետք է հավաքվեն, պետք է տարբեր տեղեր լինի, որպեսզի ոստիկանական ուժերը չկարողանան այդ բանն անել: Այդ օրը մենք «Հանուն Հայաստան պետության» ճակատով առաջին միտինգն արեցինք Ազատության հրապարակում, և երեկոյան ինձ Պետրոսը հրավիրեց: Մյուս օրը, բնականաբար, միանգամից ռեակցիան եղավ, կառավարության հետ իմ կոնտրակտը խզեցին, և ես հասկացա, որ հեռուստատեսությունն ամբողջությամբ իրենց ազդեցության ոլորտն է, իսկ այս ինտերնետային հեռուստատեսությանը և այլնին, նրանք կարծես թե կամ այդքան նշանակություն չեն տալիս, կամ իրենց անհասու է, որ ամբողջը կարողանան հսկել, որովհետև եթե դու տասն անգամ ինտերվյու ես տալիս, ասենք, այսպիսի լրատվամիջոցներով` յութուբյան և այլն, իրենք ոչինչ չեն ասում քեզ, մտնում ես հեռուստատեսություն` միանգամից հարված ես ստանում: Ես հասկացա, որ այս ցանցը մեծ ուժ ունի, և իմ ընկերներին էլ հորդորեցի, որպեսզի այս ցանցային պայքարը շատ ուժեղացնեն, որովհետև սա կարծես թե հսկողությունից դուրս է: Ինձ Պետրոսն այդ օրն անվանեց ուտոպիստ, բայց ուղիղ մեկ ամիս հետո` արդեն ապրիլի 13-ին, երբ Փաշինյանը քայլելով մտավ Երևան, արդեն դա իրականություն էր ու շատ հետաքրքիր: Այո, այստեղ բոլոր այն մարդկանց, որոնք այս ամբողջ ճանապարհին իրենց անհամաձայնությունն են հայտնել այս թալանին, այս զոռբայությանը, այս հայրենադավությանը, լուման կա այս գործում, մեկինը` խոսքով, մեկինն` իր կեցվածքով…»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։