Շնորհավորական ուղերձ Ուսանողների միջազգային օրվա առթիվ


Շնորհավորական ուղերձ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

  • 17-11-2018 14:06:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սիրելի՝ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն է: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, քանի որ մեր երկրի բարեկեցությունը պայմանավորված է երիտասարդների մտավոր ներուժի ձգտումներով ու քայլերով:
 
Գաղտնիք չէ, որ հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներն են ապահովում հասարակության առաջընթացը, այդ իսկ պատճառով ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիների ընթացքում ջանք չխնայեք ինքնազարգանալու և պիտանի մարդ դառնալու գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Ուսանողական տարիները անջնջելի են յուրաքանչյուրիս հիշողության մեջ, դրանք դարձրեք հագեցած և բովանդակալից, եղեք միշտ գործունյա, նախաձեռնող և, իհարկե, միշտ առողջ ու երջանիկ:
 
                                                                            
 
                                                                         ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play