Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը


Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

  • 30-11-2018 13:04:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին եւ վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, արժեւորել նրանց ծառայությունը, կանգ առել մի շարք խնդիրների եւ անելիքների վրա:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության ընթացքում բարձր արդյունքների հասնելու համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների եւ մեկ աշխատակցի շնորհել ոստիկանության գնդապետի կոչում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն