Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, հրաշալի հաղթանակ տարան. Փայլան.armtimes.com
11-12-2018 10:44:23 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-HDP) ներկայացնող հայ պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ:
«Նախկին իշխանությունների մասին ասում էին՝ «սրանք հեռացողը չեն»: Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի ժողովուրդը հեռացրեց չհեռացողներին․ նախ՝ փողոցներում քաղաքացիական անհնազանդությամբ, իսկ երեկ՝ իր կատարած ընտրությամբ։
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փայլանը:
Հիշեցնենք, ընտրություններում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղում 8.27%-ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։