Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, հրաշալի հաղթանակ տարան. Փայլան.armtimes.com


Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, հրաշալի հաղթանակ տարան. Փայլան.armtimes.com

  • 11-12-2018 10:44:23   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-HDP) ներկայացնող հայ պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ:
 
«Նախկին իշխանությունների մասին ասում էին՝ «սրանք հեռացողը չեն»: Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի ժողովուրդը հեռացրեց չհեռացողներին․ նախ՝ փողոցներում քաղաքացիական անհնազանդությամբ, իսկ երեկ՝ իր կատարած ընտրությամբ։
 
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փայլանը:
 
 
 
Հիշեցնենք, ընտրություններում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղում  8.27%-ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play