Հները առիթավորվել են. նստե՛ք տեղներդ...


Հները առիթավորվել են. նստե՛ք տեղներդ...

  • 21-02-2019 16:36:03   | Հայաստան  |  Իրավունք

Կառավարության ծրագիրը քննարկվել-քննադատվել-քարկոծվել-գովաբանվել-հաստատվել է։
 
Հները, այն է՝ մերժվածները առիթավորվել և «մտահոգություններ» են հայտնում։ Կուսակցություններից մեկը հայտարարություն է տարածել և նշել՝ կառավարության ծրագրով «կասկածի տակ է դրվում [նախկինում] կայացված դատական ակտերի օրինականությունը»։
Հանգիստ նստե՛ք տեղներդ, ձեր հերթն էլ է գալու։
Մարտի 1-ի գործերն են օրինակա՞ն, թե՞ Սէֆիլյանի գործը։ Շարունակե՞մ թվարկել …
 
Ժամանակն է՝ պետության անունից իրավաքաղաքական գնահատական տալու նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեությանը, արձանագրելու դրա ծանր հետևանքները և ապահովելու Անցումային արդարադատության իրականացումը
 
Արայիկ Պապիկյան
Փաստաբան

 

 

 

 

 
 
Նոյյան տապան  -   Իրավունք