Կառավարության ծրագիրը քննարկվել-քննադատվել-քարկոծվել-գովաբանվել-հաստատվել է։
Հները, այն է՝ մերժվածները առիթավորվել և «մտահոգություններ» են հայտնում։ Կուսակցություններից մեկը հայտարարություն է տարածել և նշել՝ կառավարության ծրագրով «կասկածի տակ է դրվում [նախկինում] կայացված դատական ակտերի օրինականությունը»։
Հանգիստ նստե՛ք տեղներդ, ձեր հերթն էլ է գալու։
Մարտի 1-ի գործերն են օրինակա՞ն, թե՞ Սէֆիլյանի գործը։ Շարունակե՞մ թվարկել …
Ժամանակն է՝ պետության անունից իրավաքաղաքական գնահատական տալու նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեությանը, արձանագրելու դրա ծանր հետևանքները և ապահովելու Անցումային արդարադատության իրականացումը