Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով
04-09-2019 11:16:26 | Հայաստան | Տնտեսություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի:
Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի եւ այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի: