Հիմա գնդակը բացառապես իշխանության դաշտում է, և նրանք պետք է լույս սփռեն այս գործընթացի վրա. Իվետա Տոնոյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին


Հիմա գնդակը բացառապես իշխանության դաշտում է, և նրանք պետք է լույս սփռեն այս գործընթացի վրա. Իվետա Տոնոյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին

  • 17-09-2019 12:38:29   | Հայաստան  |  Քաղաքական

 
Հիմա գնդակը բացառապես իշխանության դաշտում է, և նրանք պետք է լույս սփռեն այս գործընթացի վրա: 
 
Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: 
 
Ըստ նրա՝ առաջիկայում ամեն ինչ պարզ կդառանա, և Ա. Վանեցյանն առիթ կունենա պարզաբանելու, թե ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում: 
 
«Ինձ այս գործընթացում մեկ այլ հանգամանք է զարմացնում, որի վրա դեռևս երեկվանից ուշադրություն եմ դարձնում: Մինչև երեկ ԱԱԾ տնօրենը, ով հակահեղափոխական ժամանակաշրջանի ամենաազդեցիկ դեմքերից էր համարվում և նրան մշտապես գովեստի խոսքեր էին ձոնվում, երեկվանից այլևս դարձել է քննադատության թիրախ, և ամենախիստ քննադատությունների ու որակումների է արժանանում»,- նկատեց Ի. Տոնոյանը: 
 
Վերջինս դժվարացավ գնահատական տալ Ա. Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքին, միաժամանակ նշեց, որ ԱԾ-ն այն կառույցն է, որի ՕԳԳ-ը գնահատելը շատ դժվար է, սակայն ընդհանուր առմամբ գնահատականը բացասական չէ: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play