Քիչ առաջ ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը
19-09-2019 12:36:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է: Նույն այդ տեղեկություններով՝ նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է: