Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը


Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը

  • 17-10-2019 13:48:19   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ: 
 
Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների և համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել և քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հոդվածներ 230-240-ով ամրագրված դրույթների իրականացմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցերը: Քննարկվել են նաև «շամպայն» և «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների առնչությամբ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։
 
Նիստի ընթացքում կողմերը ընդունել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները և ձևավորել երկկողմ հարցման կետեր: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն