ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը պատրաստ է
բանակցություններ սկսել Սիրիայի հետ անհապաղ եւ առանց
նախապայմանների, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր
Լիբերմանը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ
բանակցություններից հետո:
«Պատրաստ եմ այսօր Մոսկվայից թռչել Դամասկոս»,- ասել է
Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:
Ըստ որում Լիբերմանը հայտարարել է, որ «այն, ինչ պահանջում է
Սիրիան, որպեսզի Իսրայելը կանխավ համաձայնի վերադարձնել Գոլանի
բարձունքները վերադառնալով 1967 թվականի սահմաններին մինչեւ
բանակցություններն սկսելը, անընդունելի է»:
«Եթե մենք նախապես համաձայնենք հեռանալ այդ սահմանների
մոտ, ապա ինչի մասին մենք կարող ենք բանակցություններ վարել:
Նախապայմանների բացակայությունը հիմնական պայմանն է ուղիղ, բաց
բանակցություններ սկսելու համար»,- ընդգծել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը: