Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ բանակցություններին<br />


Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ բանակցություններին

  • 02-06-2009 20:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը պատրաստ է բանակցություններ սկսել Սիրիայի հետ անհապաղ եւ առանց նախապայմանների, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո: «Պատրաստ եմ այսօր Մոսկվայից թռչել Դամասկոս»,- ասել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը: Ըստ որում Լիբերմանը հայտարարել է, որ «այն, ինչ պահանջում է Սիրիան, որպեսզի Իսրայելը կանխավ համաձայնի վերադարձնել Գոլանի բարձունքները վերադառնալով 1967 թվականի սահմաններին մինչեւ բանակցություններն սկսելը, անընդունելի է»: «Եթե մենք նախապես համաձայնենք հեռանալ այդ սահմանների մոտ, ապա ինչի մասին մենք կարող ենք բանակցություններ վարել: Նախապայմանների բացակայությունը հիմնական պայմանն է ուղիղ, բաց բանակցություններ սկսելու համար»,- ընդգծել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play