Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ բանակցութիւններին<br />


Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ բանակցութիւններին

  • 02-06-2009 20:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը պատրաստ է բանակցութիւններ սկսել Սիրիայի հետ անյապաղ եւ առանց նախապայմանների, յայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լաւրովի հետ բանակցութիւններից յետոյ: «Պատրաստ եմ այսօր Մոսկուայից թռչել Դամասկոս»,- ասել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը: Ըստ որում Լիբերմանը յայտարարել է, որ «այն, ինչ պահանջում է Սիրիան, որպէսզի Իսրայելը կանխավ համաձայնի վերադարձնել Գոլանի բարձունքները վերադառնալով 1967 թուականի սահմաններին մինչեւ բանակցութիւններն սկսելը, անընդունելի է»: «Եթէ մենք նախապէս համաձայնենք հեռանալ այդ սահմանների մօտ, ապա ինչի մասին մենք կարող ենք բանակցութիւններ վարել: Նախապայմանների բացակայութիւնը հիմնական պայմանն է ուղիղ, բաց բանակցութիւններ սկսելու համար»,- ընդգծել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:
  -   Միջազգային