TEPCO-ն դադարեցրել է «Ֆուկուսիմա-1»-ի ռադիոակտիվ ջրի մաքրման աշխատանքները


TEPCO-ն դադարեցրել է «Ֆուկուսիմա-1»-ի ռադիոակտիվ ջրի մաքրման աշխատանքները

  • 18-06-2011 10:06:20   | Ճապոնիա  |  Միջազգային
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր հանդիսացող TEPCO ընկերությունը դադարեցրել է ատոմակայանի բարձ ռադիոակտիվության ջրի մաքրման աշխատանքները: Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ, TEPCO-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ ջրի մաքրման սարքի ճառագայթման մակարդակը բարձրանում է շատ ավելի արագ, քան սպասվում էր: Իսկ դրա բարձրացման պատճառները դեռեւս ճշտվում են: Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա-1» -ի բարձ ռադիոակտիվ ջրի մաքրման աշխատանքները սկսվել են ուրբաթ օրը, սակայն դադարաեցվել են 5 ժամ հետո: Ներկայումս ատոմակայանի ստորգետնյա տարածքում կուտակված է 100 հազար տոննա ռադիոակտիվ ջուր: Դրա ծավալը օրական մեծանում է 500 տոննայով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play