TEPCO-ն դադարեցրել է «Ֆուկուսիմա-1»-ի ռադիոակտիվ ջրի մաքրման աշխատանքները
18-06-2011 10:06:20 | Ճապոնիա | Միջազգային
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր հանդիսացող TEPCO ընկերությունը դադարեցրել է ատոմակայանի բարձ ռադիոակտիվության ջրի մաքրման աշխատանքները: Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ, TEPCO-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ ջրի մաքրման սարքի ճառագայթման մակարդակը բարձրանում է շատ ավելի արագ, քան սպասվում էր: Իսկ դրա բարձրացման պատճառները դեռեւս ճշտվում են:
Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա-1» -ի բարձ ռադիոակտիվ ջրի մաքրման աշխատանքները սկսվել են ուրբաթ օրը, սակայն դադարաեցվել են 5 ժամ հետո:
Ներկայումս ատոմակայանի ստորգետնյա տարածքում կուտակված է 100 հազար տոննա ռադիոակտիվ ջուր: Դրա ծավալը օրական մեծանում է 500 տոննայով: