Հայաստանը պետք է ակտիվացնի համագործակցությունը այն<br /> շուկաների հետ, որոնց հետ ավանդաբար կապ է ունեցել<br />


Հայաստանը պետք է ակտիվացնի համագործակցությունը այն
շուկաների հետ, որոնց հետ ավանդաբար կապ է ունեցել

  • 23-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԾԱՂԿԱՁՈՐ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եկել է տարածաշրջանային համագործակցության ժամանակը, եւ հարկ է ակտիվացնել աշխատանքներն այն շուկաների հետ, որոնց հետ Հայաստանն ավանդաբար կապ է ունեցել»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը փետրվարի 21-23-ին Ծաղկաձորում անցկացված «Կամուրջ 2009» միջազգային տնտեսական համաժողովում: Բացի դրանից, ըստ Ա.Ղազարյանի, պետք է ակտիվացնել նաեւ համագործակցությունն այն երկրների հետ, որտեղ կա հզոր եւ կայացած հայ համայնք: «Կառավարության տնտեսական աջակցման ծրագրում հատկապես ընդգծվում է արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկություններին օժանդակությունը: Այս քայլերը եւ համաշխարհային շուկայում խոշոր «խաղացողների» ֆինանսական խնդիրները կարող են հանգեցնել նրան, որ կկարողանանք մեր ունեցած արտահանման ներուժն ավելի ճկուն դարձնել, եթե արտահանման գործընթացն ավելի ճիշտ կազմակերպենք եւ ավելի մրցունակ արտադրանք տանք, եթե չհուսահատվենք եւ համարձակորեն մտնենք արտաքին շուկա»,- ասաց Ա.նա: Արտահանող ավանդական ճյուղերից Ա.Ղազարյանը առանձնացրեց գյուղատնտեսական մթերքի վերամշակման, հանքային ջրերի, պահածոների, կոնյակի եւ գինու արտադրության ոլորտները: Նա նաեո հույս հայտնեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով անկում ապրած հանքարդյունաբերության ոլորտը մի քանի ամսից կվերականգնվի, եթե միջազգային գները մի փոքր կանոնակարգվեն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play