«Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմում օգտագործվել<br /> են Գերմանիայի արտգործնախարարության արխիվային փաստաթղթերը<br />


«Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմում օգտագործվել
են Գերմանիայի արտգործնախարարության արխիվային փաստաթղթերը

  • 15-01-2009 17:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի համար հունվարի 14-ին ցուցադրվել է «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմը, որն ամբողջությամբ հիմնված է փաստավավերագրական նյութերի վրա: Ֆիլմի սցենարի հեղինակն է Վարդան Պապը, ռեժիսոր եւ պրոդյուսերը` Ալեքսանդր Սարդուրին: Ըստ ռեժիսորի, ֆիլմի նկարահանման առիթ է հանդիսացել Գերմանիայում հնչած այն մեղադրանքը, որը վերաբերում էր հայերի կողմից Հայոց ցեղասպանության ոչ օբյեկտիվ ներկայացնելուն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆիլմում օգտագործվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվային փաստաթղթերը: Ֆիլմում գլխավոր դեր էր կատարում լրագրող, ազգությամբ գերմանացի Վոլֆգանգ Գուստը, ով բավական մեծ աշխատանք է կատարել գերմանական արխիվներում` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play