Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բաքու չի մեկնի. ՀԱՕԿ-ն է որոշել


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բաքու չի մեկնի. ՀԱՕԿ-ն է որոշել

  • 17-03-2010 20:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը չի մասնակցի ապրիլի 13-ից 18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին ArmSport.am-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: «Սա Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի որոշումն է: Դա բացատրվում է նրանով, որ ավելի լավ է նախապատրաստվենք Մոսկվայում սեպտեմբերի 6-ից 12-ը կայանալիք Աշխարհի 2010 թ. առաջնությանը: Ներկա դրությամբ մենք ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Երեւանում, որը կավարտենք մարտի 20-ին: Եւս մեկ հավաք կանցկացնենք մարտի 31-ից ապրիլի 14-ը` Ծաղկաձորում, իսկ հունիսի 3-ից 6-ը Թբիլիսիում կմասնակցենք միջազգային մրցաշարի»,- ասաց Ջուլֆալակյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play