ԳԴՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ<br /> ԿԱՆՑԼԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ<br />


ԳԴՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ
ԿԱՆՑԼԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

  • 20-10-2008 17:26:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) համագումարը ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին առաջադրել է կանցլերի թեկնածու: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում կանցկացվեն 2009 թ. աշնանը: 52-ամյա Շտայնմայերի առաջադրմանը կողմ է քվեարկել պատվիրակների մեծ մասը: Դրանից բացի համագումարի օրակարգում կա մի կարեւոր հարց եւս` ԳՍԴԿ նախագահի ընտրություն: Կուսակցապետի պաշտոնի համար առաջադրվել է հայտնի քաղաքական գործիչ Ֆրանց Մյունտեֆերինգի թեկնածությունը, որն արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է 2004-2005 թթ.:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play