ԳԴՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ
ԿԱՆՑԼԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ
20-10-2008 17:26:00 | Գերմանիա | Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի
սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) համագումարը ԳԴՀ ԱԳՆ
ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին առաջադրել է կանցլերի թեկնածու:
Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում կանցկացվեն 2009
թ. աշնանը: 52-ամյա Շտայնմայերի առաջադրմանը կողմ է քվեարկել
պատվիրակների մեծ մասը: Դրանից բացի համագումարի օրակարգում կա մի
կարեւոր հարց եւս` ԳՍԴԿ նախագահի ընտրություն: Կուսակցապետի
պաշտոնի համար առաջադրվել է հայտնի քաղաքական գործիչ Ֆրանց
Մյունտեֆերինգի թեկնածությունը, որն արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է
2004-2005 թթ.: