ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ<br /> ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ<br />


ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ
ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ

  • 29-07-2008 15:19:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կոնսենսուսով հուլիսի 28-ին Նավանետեմ Պիլլեյին հաստատել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում, որից հետո նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից նշանակվել է այդ պաշտոնում: Հարավաֆրիկյան հանրապետությունից իրավաբան Ն.Պիլլեյը Հաագայի միջազգային քրեական դատարանի դատավոր է: Նա իր պարտականություններին ձեռնամուխ կլինի սեպտեմբերի 1-ից չորս տարի ժամկետով` այդ առանցքային պաշտոնում փոխարինելով Լուիզա Արբուրին: Պիլլեյին պաշտոնում հաստատելու կապակցությամբ իր հայտարարության մեջ գլխավոր քարտուղարը նշել է, որ մարդու իրավունքների համար պայքարը շարունակում է մնալ ՄԱԿ-ի աշխատանքի առաջնահերթություններից մեկը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play