ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՄԱՍԻ ՇԱՐԺՄԱՆ<br /> 50-ԻՑ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ<br />


ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՄԱՍԻ ՇԱՐԺՄԱՆ
50-ԻՑ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ

  • 28-07-2008 16:58:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինի անվտանգության ուժերը երկուշաբթի Հորդանան գետի Արեւմտյան ափին ՀԱՄԱՍ շարժման դեմ իրականացրել են գործողություն, ինչի արդյունքում ձերբակալվել են խմբավորման 50-ից ավելի անդամներ: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Ըստ իսլամիստների հայտարարության, անվտանգության ուժերը ձերբակալել են ՀԱՄԱՍ շարժման 50-ից ավելի ակտիվիստների, այդ թվում` «Ալ-Նաջահ» համալսարանի դասախոսների եւ ուսանողների, ինչպես նաեւ Նաբլուս քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների: Դրանից բացի, անցած կիրակի եւս 20 համասցիներ ձերբակալվել են Ջենինում եւ 15-ը Տուլկարմայում (Հորդանան գետի Արեւմտյան ափ): Իրենց հերթին, ուրբաթ օրվանից ՀԱՄԱՍ-ականները Գազայի հատվածում ձերբակալել են ՖԱԹՀ-ի ավելի քան 200 ներկայացուցիչների:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play