ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ 7-ԱԿԱՆ<br /> ՄԻԱՎՈՐՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ<br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ 7-ԱԿԱՆ
ՄԻԱՎՈՐՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ

  • 02-05-2008 21:00:00   | Լեհաստան  |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Պլովդիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի առաջնությունում մայիսի 1-ին կայացան նախավերջին` 10-րդ, փուլի հանդիպումները: Կանանց մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը հաղթեցին մրցակիցներին եւ 10 հնարավորից վաստակելով 7 միավոր` գտնվում են առաջատարների խմբում: Վերջին` 11-րդ, փուլում հաջողության հասնելու դեպքում նրանք կարող են մրցանակակիր դառնալ: Տղամարդկանց մրցաշարում 8 մասնակիցներ, նրանց թվում նաեւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, 10 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր ու բաժանում են 1-8-րդ տեղերը: Վլադիմիր Հակոբյանն ունի 7 միավոր եւ բաժանում է 9-25-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play