ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՏԱՄՊԵՐԵՈՒՄ ՆՎԱՃԵՑ<br /> ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՏԱՄՊԵՐԵՈՒՄ ՆՎԱՃԵՑ
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 07-04-2008 20:35:00   | Ֆինլանդիա  |  Սպորտ
ՏԱՄՊԵՐԵ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 6-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից Ռոման Ամոյանը (55 կգ, Երեւան) գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի, իսկ ծանր քաշային Յուրի Պատրիկեեւը (Երեւան) հաղթեց բոլոր մրցակիցներին, գրավեց 1-ին տեղը եւ նվաճեց ոսկե մեդալ: Յու.Պատրիկեեւը, ինչպես նաեւ Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածին) դեռեւս 2007թ.-ին Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում ձեռք էին բերել «Պեկին 2008»-ի օլիմպիական ուղեգիր: Փաստորեն Տամպերեի աառջնությունում մրցագորգ ելած Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի մյուս 14 ներկայացուցիչները անմասն մնացին խաղարկված օլիմպիական ուղեգրերից: Նշենք, որ հունահռոմեականների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ նաեւ Ուկրաինան ներկայացրած գյումրեցի Արմեն Վարդանյանը (66 կգ): Մեկ այլ գյումրեցի` Շվեդիան ներկայացրած Աթենքի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արա Աբրահամյանը (74 կգ), արժանացավ բրոնզե մեդալի, իսկ Բուլղարիան ներկայացրած օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն մարտունեցի Արմեն Նազարյանը (60 կգ) դարձավ արծաթե մեդալակիր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play