«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՎԱՍՏԱԿԵՑ<br /> 14,5 ՄԻԱՎՈՐ<br />


«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՎԱՍՏԱԿԵՑ
14,5 ՄԻԱՎՈՐ

  • 28-03-2008 18:50:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՆԻՍ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվեց «Ամբեր» միջազգային մրցաշարը: Լեւոն Արոնյանը, որը նախավերջին փուլում 13,5 միավորով արդեն անհասանելի էր դարձել իրեն հետապնդողներին` ժամանակից շուտ նվաճելով հաղթողի կոչումը, վերջին` 11-րդ,փուլում ոչ-ոքի խաղաց («կույր» եւ արագ շախմատում) Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ եւ մրցաշարը եզրափակեց 14,5 միավորով: 12-ական միավորով 2-5-րդ տեղը զբաղեցրին Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Կույր շախմատում 6,5 միավորով 1-4-րդ տեղը բաժանեցին Լ.Արոնյանը, Վ.Թոփալովը, Վ.Կրամնիկը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), իսկ արագում` 8 միավորով առաջինը ճանաչվեց Լ.Արոնյանը: Նրան հաջորդեցին Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա)` 6,5 միավորով, Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն եւ Մագնուս Կառլսենը` 6-ական միավորով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play