ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 7-15%-Ը ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ<br /> ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 7-15%-Ը ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

  • 09-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերակցության նախագահ Մարուքե Եղյանը, Հայաստանի բնակչության 7-15%-ի մոտ լուրջ խնդիրներ են նկատվում հոգեկան առողջության հետ կապված: Ընկերության կենտրոնի տեղեկատվական բազայում ներկայումս հաշվառված են 3-21 տարեկան շուրջ 3000 հիվանդներ: Սակայն, ըստ Մ.Եղյանի, հաշվարկային տվյալներով այդ թիվը հանրապետությունում մի քանի տասնյակ անգամ ավելի է: Նա նշեց, որ երեխաների մոտ արձանագրվում են ինչպես հոգեկան հիվանդության առանձին տեսակներ, այնպես էլ վախի զգացում, տրամադրության անկում, վարքի զանազան խանգարումներ: Ըստ Մ.Եղյանի, հոգեկան առողջության հետ կապված հիվանդությունները հիմնականում բուժվող են. կան բուժման տարբեր ձեւեր` հոգեթերապիա, դեղաբուժություն եւ այլն: Սակայն, նրա դիտարկմամբ, հայ հասարակությունը այդքան էլ լուրջ չի վերաբերվում հոգեկան առողջության պահպանման խնդրին: Նշենք, որ Հայաստանում սուր հոգեկան խանգարումները բուժվում են պետպատվերի շրջանակում` դեղորայքի լրիվ ապահովմամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play