2006 Թ.-ԻՆ ՀՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ<br /> ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է 22,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ<br />


2006 Թ.-ԻՆ ՀՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է 22,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ

  • 07-09-2007 21:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին ՀՀ բնակարանային կոմունալ տնտեսության ոլորտի ծրագրերին պետբյուջեից հատկացվել է 22,2 մլրդ դրամ (մոտ 55,5 մլն ԱՄՆ դոլար), ինչը նախատեսվածի 83,9 տոկոսն է: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող որոշ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Հատկացված միջոցների հիմնական մասը` 80 տոկոսը, ուղղվել է բնակարանային տնտեսության, բնակարանաշինության, ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերի շահագործման ծրագրերի ֆինանսավորմանը: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների սեպտեմբերի 7-ի համատեղ նիստում հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը պետբյուջեի ընդհանուր ծախսերում կազմել է 4,6 տոկոս` նախորդ տարվա 5,4 տոկոսի դիմաց: Մասնավորապես, բնակարանային տնտեսության եւ բնակարանային շինարարության ոլորտի ծախսերը կազմել են շուրջ 11,3 մլրդ դրամ, ինչը պետբյուջեով նախատեսվածի 93,8 տոկոսն է: Այդ թվում շուրջ 1,8 մլրդ դրամ ուղղվել է զոհված եւ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու եւ նրանց բնակարանային պայմանները բարելավելու համար, 461,3 մլն դրամ` բնակշինարարական կոոպերատիվների փայատերերի ներդրած միջոցների դիմաց պետական օգնության ծրագրին, 349,3 մլն դրամ` բնակարանային շինարարության ծրագրին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play