2006 Թ.-ԻՆ ՀՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԸ<br /> ՖԻՆԱՆՍԱՒՈՐՈՒԵԼ Է 22,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ<br />


2006 Թ.-ԻՆ ՀՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԸ
ՖԻՆԱՆՍԱՒՈՐՈՒԵԼ Է 22,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ

  • 07-09-2007 21:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին ՀՀ բնակարանային կոմունալ տնտեսութեան ոլորտի ծրագրերին պետբիւջէից յատկացուել է 22,2 մլրդ դրամ (մօտ 55,5 մլն ԱՄՆ դոլար), ինչը նախատեսուածի 83,9 տոկոսն է: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանաւորուած է արտաքին աղբիւրներից ֆինանսաւորւող որոշ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Յատկացուած միջոցների հիմնական մասը` 80 տոկոսը, ուղղուել է բնակարանային տնտեսութեան, բնակարանաշինութեան, ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերի շահագործման ծրագրերի ֆինանսաւորմանը: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների սեպտեմբերի 7-ի համատեղ նիստում յայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, բնակարանային կոմունալ տնտեսութեան բնագաւառի ծախսերի տեսակարար կշիռը պետբիւջէի ընդհանուր ծախսերում կազմել է 4,6 տոկոս` նախորդ տարուայ 5,4 տոկոսի դիմաց: Մասնաւորապէս, բնակարանային տնտեսութեան եւ բնակարանային շինարարութեան ոլորտի ծախսերը կազմել են շուրջ 11,3 մլրդ դրամ, ինչը պետբիւջէով նախատեսուածի 93,8 տոկոսն է: Այդ թւում շուրջ 1,8 մլրդ դրամ ուղղուել է զոհուած եւ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու եւ նրանց բնակարանային պայմանները բարելաւելու համար, 461,3 մլն դրամ` բնակշինարարական կոոպերատիվների փայատերերի ներդրած միջոցների դիմաց պետական օգնութեան ծրագրին, 349,3 մլն դրամ` բնակարանային շինարարութեան ծրագրին:
  -   Տնտեսութիւն