2006 Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԸՆՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ<br /> ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 49,9 ՄԼՐԴ<br /> ԴՐԱՄ <br />


2006 Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԸՆՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 49,9 ՄԼՐԴ
ԴՐԱՄ

  • 04-09-2007 22:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների սեպտեմբերի 4-ի համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2006թ.-ի պետբյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվության իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման հետ կապված հարցերը: Ըստ կառավարության ներկայացրած հաշվետվության, պետբյուջեից ընդհանուր բնույթի պետական ծառայությունների բնագավառի ծախսերը կազմել են 49,9 մլրդ դրամ (մոտ 120 մլն ԱՄՆ դոլար)` ապահովելով ծրագրի 92,9 տոկոս կատարումը: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Օրենսդիր մարմնի եւ պետական կառավարման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են ավելի քան 9,9 մլրդ դրամ, կամ նախատեսված ծախսերի 98,5 տոկոսը: 2005թ.-ի համեմատ այդ ծախսերն ավելացել են 27,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է հաստիքների եւ աշխատավարձի, գույքի, ծառայությունների, սարքավորումների ձեռք բերման աճով: Վարչական օբյեկտների շինարարության գծով 330 մլն դրամ է հատկացվել ԱԺ-ի նոր մասնաշենքի շինարարության համար: Նույն նպատակով է ծախսվել նաեւ կառավարության պահուստային ֆոնդից 2006-ին լրացուցիչ հատկացված 62 մլն դրամը: Վարչական օբյեկտների հիմնանորոգման համար հատկացված 1,1 մլրդ դրամը ուղղվել է նախագահի աշխատակազմի վարչական շենքերի, կառավարական մասնաշենքերի, կառավարության ընդունությունների տան, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզպետարանների վարչական շենքերի վերանորոգմանը: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի, ԱԺ-ի պահպանման ծախսերը նախատեսված են եղել շուրջ 2,1 մլրդ դրամի չափով: Կատարողականը կազմել է 99,99 տոկոս: Այդ ծախսերից շուրջ 81 մլն դրամ ուղղվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններին անդամակցության հետ կապված ծախսերին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play